TOP նոր
» » » ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով

ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով

8-09-2021, 11:03 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
8 Սեպտեմբեր 2021, 11:03 - NovostiNK
ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով


Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Մոսկվայում հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես կկազմակերպվի:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Ժողովրդական տնտեսության ազգային նվաճումների համալիրի «Արմենիա» նորոգված տաղավարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Այս եզակի ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբել բազմաթիվ հայ վարպետների վրձնի վառ ստեղծագործություններ: Հաղորդագրության տեքստում ասվում է, որ ցուցահանդեսը ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակին նվիրված ամենահետաքրքիր նախաձեռնություններից է:

Ցուցահանդեսին մասնակցում են 17 նկարիչներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք են Վահագն Գալստյանը, Լևոն Աբրահամյանը, Անդրեյ Շուգարովը, Սուրեն Սաֆարյանը, Արմինե Թումանյանը, Պետո Պողոսյանը, Տիգրան Հակոբյանը, Արև Պետրոսյանը, Արամ Մաշուրյանը, Տիգրան Ասատրյանը, Արմեն Վահրամյանը, Արթուր Շարաֆյանը, Աշոտ Թադևոսյանը, Կարեն Մովսիսյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աշոտ Խաչատրյանը, Վարդան Ոսկանյանը:

Ժամանակակից հայկական գեղանկարչության ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը, «Արմենիա» տաղավարը և ՀՀ նկարիչների միությունը: Ցուցահանդեսի համադրողն է նկարչուհի Արմինե Թումանյանը:

ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS