TOP նոր
» » » Դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն. Հռոմի Պապի սենսացիոն հայտարարությունը

Դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն. Հռոմի Պապի սենսացիոն հայտարարությունը

4-01-2014, 19:17 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
4 Հունվար 2014, 19:17 - NovostiNK
Դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն. Հռոմի Պապի սենսացիոն հայտարարությունըՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը սենսացիոն հայտարարություն է արել, որը ցնցել է ողջ աշխարհը, տեղեկացնում է Expozemagazine-ը:

Ըստ նրա, դժոխքի կրակ գոյություն չունի, եւ Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում «դժոխք» հասկացությունը, որտեղ մարդիկ տառապում են։ Այն ընդունում են մարդիկ, ովքեր ունեն մեկուսացած հոգիներ: Ինչպես Ադամի ու Եւայի առասպելը, այնպես էլ դժոխքը մենք ընդունում ենք որպես գրական խորհուրդ: Աստվածը չի ձգտում մարդկանց միայն պատժել կամ դատել, ՆԱ նաեւ սիրում եւ ընդունում է մարդկանց:

Պապը հայտարարել է, որ բոլոր կրոնները ճշմարիտ են, քանի որ մարդիկ դրանց հավատում են ամբողջ հոգով:

«Մեր եկեղեցին բավականին մեծ է հետերոսեքսուալների եւ հոմոսեքսուալների համար, պահպանողականների եւ դեմոկրատների, անգամ կոմունիստների համար»,- ասել է նա:

Պապը հայտարարել է, որ Աստված փոխվում է ճիշտ այնպես, ինչպես մարդիկ են փոխվում:

«Աստվածաշունչը գեղեցիկ Սուրբ գիրք է, բայց դրա մեջ որոշ դրվագներ հնացած են, որոշները անհանդուրժողականության եւ քննադատության կոչ են անում: Մեր նոր բանականությամբ մենք կարող ենք ունենալ կին հոգեւորականներ: Ես հույս ունեմ, որ մենք կին Հռոմի Պապ կունենանք մի օր: Թող որ տղամարդու համար բաց դուռը չփակվի կնոջ համար»,- ասել է Պապը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS