
Ինքը` նախարարը, որ հիվանդանոցում էր հայտնվել «կրծքավանդակում ցավերի համար», արդեն ստացել է կնոջ մարմինը` հնդկական սովորությամբ դիակիզելու համար:
Այս մասին գուցե այսքան չգրվեր, եթե մահվանից երկու օր առաջ` չորեքշաբթի օրը, հասարակության աչքի առաջ ամուսնական զույգը վեճ չունենար. Twitter –ում հայտնվել էր հաղորդագրություն, ինչից հետևում էր, որ Սունանդան իր ամուսնուն «բռնեցրել է» լրագրողուհու հետ սիրային կապի մեջ:
«Կինը մտել էր ամուսնու էջ և հրապարակել նրա նամակագրությունը պակիստանցի լրագրողուհու հետ»,-գրում է «bbc.co.uk»-ն:
Հաջորդ օրը, ինչպես և վայել է դիվանագիտական զույգին` ամուսինները հայտարարել էին, որ իրենք երջանիկ են իրենց ամուսնական կյանքում և սկանդային թվիթերը թյուրիմացություն էր:
Եվս մեկ օր` և նախարարի կնոջը գտել են մահացած: Գործը քննվում է, արդյունքները հրապարակվելու են:
Ի դեպ` Շաշի Տառուրը ՄԱԿ-ի նախկին դիվանագետ է և ստիպված է եղել 2010 թվականին թողնել նախարարական աթոռը` կրեկետի թիմ գնելու մի սկանդալային պատմությանը խառը լինելու համար:
2012 թվին նա նորից նշանակվում է նախարար, այս անգամ` մարդկային ռեսուրսների զարգացման գծով: