TOP նոր
» » » Դինքի մահվան յոթերորդ տարելիցը և միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

Դինքի մահվան յոթերորդ տարելիցը և միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

20-01-2014, 13:40 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
20 Հունվար 2014, 13:40 - NovostiNK
Դինքի մահվան յոթերորդ տարելիցը և միջազգային ԶԼՄ-ների անդրադարձըՍտամբուլի ոստիկանության ուժից վեր էր կանխել հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ կիրակի օրը տեղի ունեցած հիշատակի արարողությունը: Ամեն տարի Դինքի սպանության օրը Թուրքիայում տեղի է ունենում բողոքի ցույցեր: Գրում է «The daily star»-ը` հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

«Մարդասպան պետությունը պետք է պատասխան տա դրա համար»,- բացականչում էին Թաքսիմ հրապարակում հավաքվածները:

«Ես այստեղ եմ ոչ միայն Հրանտի համար: Ավելի քան հարյուր տարի այնքան անարդարություններ են տեղի ունեցել Թուրքիայում: Ոչ միայն հայերն են տուժել»,-նշել է պատմաբան Սարո Դադյանը:

Աղբյուրը նշում է, որ Դինքը մի շարք արշավներ էր իրականացնում հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ, սակայն թուրք ազգայնականների մոտ զայրույթ է առաջացրել այն, որ Առաջին Համաշխարհային պատերզամի ժամանակ հայերի զանգվածաբար կոտորածը վերջինս անվանել է ցեղասպանություն:

«Դինքի աջակիցները հավատում են, որ մարդասպանին պաշտպանում է պետությունը և կոչ են արել ավելի մանրազնին հետաքննություն իրականացնել բացահայտելու այն պաշտոնյաններին, ովքեր ներգրավված են եղել նրա սպանության մեջ»:

Իսկ շաբաթ օրը Թուրքիայում տեղի էր ունեցել բողոքի ակցիա` մեծածավալ կաշառակերության վերաբերյալ բացահայտման պատճառով: Շաբաթ օրվա բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ էր օգտագործել ցուցարարներին ցրելու համար:

Թուրքիային երկար ժամանակ քննադատում էին ազատ արտահայտվելու բացակայության համար և նա համարվում է աշխարհում թվով ամենաշատ լրագրողներ ձերբակալված երկիրը: Թուրքիայում տասնյակ լրագրողներ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ գտնվում են բանտում. նրանցից շատերը մեղադրվում են կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, ովքեր կապ ունեն Քուրդիստանի Աշխատավոր կուսակցության հետ:

«Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ, Դինքի մահվան յոթերրոդ տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություն է տեղի ունեցել նրա ծննդավայր Մալաթիայում` տան դիմաց:

Նրանք Դինքի տան մոտ մեխակներ են դրել, մոմեր վառել: Նրանք նաև երթով հասել են «Ակոս» խմբագրատուն:

«Ցուցարարները նշում էին, որ բոլոր այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ներգրավված են եղել լրագրողի սպանության գործում, կառավարության կողմից պարգևատրում են ստացել»:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS