TOP նոր
» » » 71 տարի առաջ այս օրերին Լենինգրադը փրկեցին սարսափելի բլոկադայից

71 տարի առաջ այս օրերին Լենինգրադը փրկեցին սարսափելի բլոկադայից

24-01-2014, 12:45 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
71 տարի առաջ այս օրերին Լենինգրադը փրկեցին սարսափելի բլոկադայից
24 Հունվար 2014, 12:45 - NovostiNK
Այս օրերին նշվում է Լենինգրադի շրջափակման` բլոկադայի վերացման 71-րդ տարին: Ֆաշիստները Լենինգրադը շրջափակման մեջ վերցրեցին 1941թ-ի սեպտեմբերի 8-ին, իսկ ազատագրվել ճակատագրական ու դաժան օղակից հաջողվեց միայն 1943թ-ի հունվարի կեսերին: ԽՍՀՄ պաշտոնական տվյալների համաձայն, շրջափակման 900 օրերի ընթացքում Լենինգրադում մահացել է 600 հազար մարդ, թեև այսօր պատմաբանները հնչեցնում են 1.5 մլն զոհերի մասին:

«Վեստի.ռու»-ն հիշեցնում է այն դաժանությունները, որ քաղաքի բնակիչները տարել են այդ օրերին: Բացի նրանից, որ համատարած սով էր ու քաղաքում անգամ առնետներ չէին մնացել` կերել էին, գերմանացիները գրեթե ողջ շրջափակման ժամանակահատվածում քաղաքը պահել են կրակի տակ: Համաշխարհային պատմության մեջ քիչ չեն շրջափակման փաստերը, բայց որ և’ սով, և’ ամենօրյա կրակ լինի` գրեթե չկան:

Սովը վրա է հասել արդեն 1941թ-ի հոկտեմբեր-նոյեմբերից: Օրագիր վարելու շնորհիվ շրջափակված Լենինգրադի ամենահայտնի երեխան Տանյա Սավիչևան դարձավ, ով օրագրում ամեն օր գրառում էր, թե ինչպես են մահանում սովից հարազատները, հարևանները, ընտանիքի անդամները …. Հաշվարկել, թե իրականում որքան մարդ մահացավ այդ 600 օրերի ընթացքում երբեք չի հաջողվի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS