TOP նոր
» » » Երկրի վրա սկսվել է արևի խավարումը

Երկրի վրա սկսվել է արևի խավարումը

3-11-2013, 16:38 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
Երկրի վրա սկսվել է արևի խավարումը
3 Նոյեմբեր 2013, 16:38 - NovostiNK
Այս տարվա վերջին արևի խավարումն է սկսվել Երկրի վրա. Երևանի ժամանակով ժամը 14:04-ին Լուսնի կիսաստվերը հպվել է Երկրին արևմտյան կիսագնդում, որտեղ սկսվել է արևի խավարման մասնակի ֆազան:

Ներկայիս արևի խավարումը վերաբերում է այն եզակի հիբրիդ տեսակին, որի ընթացքում որոշ ժամանակ նկատվում է ամբողջական, իսկ որոշ ժամանակ` օղակաձև խավարում: Արևի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը հայտնվում է Արևի հետ մեկ գծում և Երկրի մակերևույթի վրա ընկնում է Լուսնի ստվերը: Նրանք, ովքեր հայտնվում են այդ ստվերում, երկնքում տեսնում են Լուսնի սև սկավառակը, որը շրջապատված է արևի շողերով:

Հավելենք, որ տեսականորեն Հայաստանում խավարումը երևալու է, սակայն պրակտիկորեն` ոչ: Բանն այն է, որ երևալը նկատելի կլինի միայն հեռադիտակով` այն էլ իր ամենամեծ ֆազայի դեպքում, որը կծածկի Արևի մոտ 10 տոկոսը: Այսինքն` շատ չնչին: Զգուշացվում է, որ որևէ օպտիկական գործիքով արևին չի կարելի նայել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS