TOP նոր
» » » Մատենադարանը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի. ընտրվել է Լեւոն Աբրահամյանը

Մատենադարանը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի. ընտրվել է Լեւոն Աբրահամյանը

6-11-2018, 12:45 Դիտումներ: Այլ » Գիտություն
Մատենադարանը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի. ընտրվել է Լեւոն Աբրահամյանը

6 Նոյեմբեր 2018, 12:45 - NovostiNK
Մատենադարանում այս պահին տեղի է ունենում հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում արդեն իսկ ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ: Նրա անունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ գրելով. «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լեւոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»։

Լեւոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախորդ նախագահը Լեւոն Սարգսյանն էր՝ Սերժ Սարգսյանի եղբայրը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լեւոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է: Բացի այդ, առաջարկվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 19-ի փոխարեն դարձնել 23:

Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Առկա է Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Լեւոն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS