TOP նոր
» » » ՌՈՒՍԱԼ-ի գիտափառատոնը մեկնարկում է Երևանում

ՌՈՒՍԱԼ-ի գիտափառատոնը մեկնարկում է Երևանում

18-09-2019, 21:13 Դիտումներ: Այլ » Գիտություն
ՌՈՒՍԱԼ-ի գիտափառատոնը մեկնարկում է Երևանում

18 Սեպտեմբեր 2019, 21:13 - NovostiNK
Երևան, 18 սեպտեմբերի 2019 թ. - ՌՈՒՍԱԼ-ը, աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում անցկացնում է «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտությունը»: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում Ռուսաստանի և Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում է ընկերությունը:

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնել գիտությունը, աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

Երևանում ՌՈՒՍԱԼ-ի գործընկերը և Փառատոնի հիմնական հարթակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության աջակցությամբ:

«ՌՈՒՍԱԼ-ի փառատոների անցկացման մեր փորձը վկայում է արդի գիտատեխնիկական ձեռքբերումների հանդեպ մեծ հետաքրքրության մասին, - նշեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: - Նշանակալի է, որ այս անգամ Փառատոնի հիմնական ընթացքը և ցուցադրությունները ծավալվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որի հետ մեր գործարանը կապված է բազմամյա արգասաբեր համագործակցությամբ»:

Փառատոնի շրջանակներում կկայանան ինտելեկտուալ խաղեր Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում և «Այբ» կրթահամալիրում, ինչպես նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ կանցկացվի քիմիական վիկտորինա՝ նվիրված Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը, գիտական ցուցահանդեսը և ինտերակտիվ խաղերը, հանրահայտ գիտնականների հետ հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին 10.00-18.00 Ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում: Բացման արարողությանը ելույթ կունենա տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Սերգեյ Ռյազանսկին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել Միջազգային տիեզերակայանից Հայաստանի տարածքի իր լուսանկարներով:
Փառատոնի բոլոր միջոցառումներին մուտքն անվճար է:


NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS