TOP նոր
» » » «Ռոստեխ»-ում ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը. ԶԼՄ

«Ռոստեխ»-ում ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը. ԶԼՄ

19-04-2021, 08:21 Դիտումներ: Այլ » Գիտություն
19 Ապրիլ 2021, 08:21 - NovostiNK
«Ռոստեխ»-ում ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը. ԶԼՄ


Ռուս մասնագետներն ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը, հայտնել է ZALA Aero ընկերությունների խմբի («Ռոստեխ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ է մտնում) գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով, համակարգի հիմքը կդառնան կամիկաձե «Լանցետ» դրոնները. դրանք պոտենցիալ հակառակորդի անօդաչու սարքերից կրկնակի արագ են և հեշտությամբ կարող են խոցել դրանք:

«Մենք վարընթաց թռիչքի ժամանակ մեր ժամում 300 կիլոմետրով միանգամայն հանգիստ դա կանենք»,- հայտարարել է Զախարովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Բացի այդ, «Լանցետ»-ները կարող են օդում գտնվել մի քանի տասնյակ ժամվա ընթացքում ՝ դրանով իսկ ստեղծելով «ականապատում»:

Առայժմ համակարգն անցնում է փորձարկումներ, որոնց ընթացքում դրոնները մարզվում են օդապարիկների վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել Է պաշտպանական-արդյունաբերական համալիրում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, ռուսական հատուկ ստորաբաժանումները անցյալ տարվանից մի քանի տասնյակ «Լանցետ-3» անօդաչու թռչող սարքեր են կիրառել Սիրիայում միջազգային ահաբեկիչներին հարվածելու համար: Նրա խոսքով ՝ մարտական պայմաններում փորձարկումների համար Սիրիայում ռուսական զորախմբին «Կալաշնիկովի» մշակման «Լանցետ»-ների փորձարարական խմբաքանակ է մատակարարվել: Բացի այդ, հստակեցրել է զրուցակիցը, ZALA Aero-ի արտադրության «Կուբան» կամիկաձե-անօդաչուները Սիրիայում կիրառվում են 2019 թվականից:

ZALA Aero-ն ստեղծել է նաև կոնվերտոպլան առաջին անօդաչու սարքը, որն իր մեջ միավորում է ինքնաթիռի և կվադրոկոպտերի հակտկությունները, որոնք կարող են ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարել: Ընկերությունը նաև մշակել է հիբրիդային ուժային կայանքով առաջին անօդաչու սարքը, որը բաղկացած է ներքին այրման շարժիչից և էլեկտրաշարժիչից:


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS