TOP նոր
» » » Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին

Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին

20-08-2021, 14:10 Դիտումներ: Այլ » Գիտություն
20 Օգոստոս 2021, 14:10 - NovostiNK
Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին


Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը:

Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: Դեմքի փոխարեն լինելու Է Էկրան, որի վրա պատկերվելու Է օգտակար տեղեկատվություն:

Նրա ձեռքերն ու ոտքերը կառավարվելու են 40 օժանդակ շարժաբերների օգնությամբ: Ռոբոտը կօգտագործի արհեստական ինտելեկտի սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում:

Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:

Ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հավաստիացրել Է, որ ռոբոտը նաեւ օգտակար Է կենցաղում. այն կկարողանա գնալ խանութ, բերել տարբեր առարկաներ եւ կատարել ամենօրյա այլ կարգադրություններ:

«Այն ստեղծվելու Է մարդկանց կողմից՝ մարդկանց համար: Այն ընկերական Է լինելու օգտատիրոջ նկատմամբ եւ օգնելու Է ազատվել վտանգավոր, մենատիպ եւ ձանձրալի խնդիրներից»,-ասել Է Մասքը:

Միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները նաեւ ներկայացրել են Dojo գերարագ համակարգիչը, որը նախատեսված Է Tesla-ի ավտոմեքենաների ավտոպիլոտի ուսուցման համար, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS