TOP նոր
» » » Աստղագիտական տարին ՀՀ ԳԱԱ-ում

Աստղագիտական տարին ՀՀ ԳԱԱ-ում

26-12-2013, 20:32 Դիտումներ: Այլ » Գիտություն
26 Դեկտեմբեր 2013, 20:32 - NovostiNK
Աստղագիտական տարին ՀՀ ԳԱԱ-ում2013 Աստղագիտական տարին ամփոփվում է ՀՀ ԳԱԱ-ում: Սույն թվականի դեկտեմբերի 27-ին`ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24) գիտական հասարակությունը կծանոթանա Հայաստանում 2013թ-ին աստղագիտության ոլորտում տեղի ունեցած կարեւորագույն գիտական արդյունքներին եւ նվաճումներին:
Միջոցառման ավարտին Հայկական աստղագիտական ընկերությունը կհանձնի Երվանդ Թերզյանի անվան ամենամյա մրցանակը: 18-րդ Միջազգային օլիմպիադային մասնակցած Հայաստանի պատանիներին` Վարդգես Մամբրեյանին, Արսեն Վասիլյանին, Հրանտ Թոփչյանին եւ Հայկ Սողոմոնյանին կհանձնվեն պատվոգրեր ։
Լրագրողներին կհանձնվեն շնորհակալագրեր 2013թ. ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար:
2013թ-ի աստղագիտության ոլորտում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններն են`
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց Ազգային արժեք, որի շնորհիվաստղադիտարանում իրականացվեց խոշորագույն՝ 2.6մ աստղադիտակի հայելապատումը:
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրվածՄիջազգային աստղագիտական ընկերության պաշտոնական գիտաժողովը:
2013թ-ին Բյուրականում մեկնարկեց հայ-ռուսական ծրագիրը, որի շնորհիվկվերագործարկվեն Բյուրականի աստղադիտարանի փոքր դիտակները:
Հիմնվեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հայկականգրասենյակը:
Բյուրականի աստղադիտարանը միացավ Համաշխարհային տվյալների շտեմարանին:
Հայաստանում ստեղծվեց Տիեզերական գործակալություն, որի նպատակն է ՏիեզերքումՀայաստանի շահերի համակարգումը, այդ թվում` գիտության ոլորտում:
Երկար ընդմիջումից հետո վերականգնվեցին հայ-վրացական աստղագիտականխորհրդակցությունները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS