TOP նոր
» » » NASA-ն եզակի ռոբոտ է ներկայացրել, որը Տիտան կուղարկվի

NASA-ն եզակի ռոբոտ է ներկայացրել, որը Տիտան կուղարկվի

28-12-2013, 10:44 Դիտումներ: Այլ » Գիտություն
28 Դեկտեմբեր 2013, 10:44 - NovostiNK
NASA-ն եզակի ռոբոտ է ներկայացրել, որը Տիտան կուղարկվիNASA-ի գիտնականները ռոբոտ տիեզերագնաց են ցուցադրել: Super Ball Bot անվանումով սարքն առաքելության կուղարկվի Սատուրնի խոշորագույն արբանյակը հանդիսացող Տիտան:
Այն պատրաստված է այնպիսի էլաստիկ նյութերից, որ չի վնասվի, եթե նույնիսկ ընկնի 100 կմ բարձրությունից: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը: Նշվում է, որ ռոբոտը նաև ծալվում է՝ քիչ տեղ զբաղեցնելու համար:

Այն բավականին բարդ հանձնարարություն ունի այն առումով, որ Տիտանը Երկրից բացի միակ երկնային մարմինն է Արեգակնային համակարգում, որտեղ ջուր կա, և հնարավոր է՝ կյանքի հնագույն ձևեր:

Դեռևս ներկայացվել է ռոբոտի նախատիպը: Տարիներ կանցնեն, մինչ այն տիեզերական շրջագայության ուղարկվի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS