TOP նոր
» » » Ընտրել են պոտենցիալ «մարսեցիների» առաջին հազարյակին

Ընտրել են պոտենցիալ «մարսեցիների» առաջին հազարյակին

2-01-2014, 23:17 Դիտումներ: Այլ » Գիտություն
2 Հունվար 2014, 23:17 - NovostiNK
Ընտրել են պոտենցիալ «մարսեցիների» առաջին հազարյակինMars One նախագծի կազմակերպիչները առաջին փուլի արդյունքներով ընտրել են 1058 մարդու՝ Կարմիր մոլորակ թռիչքին մասնակցելու համար: Պոտենցիալ «մարսեցիների» մեծամասնությունը (297 մարդ) ԱՄՆ-ից են, երկրորդ տեղում կանադացիներն են (75 մարդ), երրորդում՝ Հնդկաստանը (62 մարդ), 4-րդում՝ Ռուսաստանը (52 մարդ): Ընդհանուր առմամբ, առաջին փուլում մասնակիցներ են ընտրվել 107 երկրների ներկայացուցիչներ:

Ընտրված թեկնածուների մոտ 77 տոկոսն աշխատում է, իսկ մոտ 15 տոկոսը սովորում է դպրոցում: Նրանց կեսից ավելին (55 տոկոս) երիտասարդ տղամարդիկ են:

Հաջորդ փուլերում պոտենցիալ թեկնածուների ընտրության ժամանակ ստուգելու են նրանց ֆիզիկական եւ էմոցիոնալ հնարավորությունները, հաղորդում է NEWSru.com-ը:

Mars One նախագիծը, որը գտնվում է Նիդեռլանդներում, խնդիր է դրել 2023 թվականին արշավախումբ հասցնել Մարս մոլորակ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS