TOP նոր
» » » Ճապոնիայում երկրաշարժի դեպքում հնարավոր է ապաստարան գտնել սմարթֆոնի միջոցով

Ճապոնիայում երկրաշարժի դեպքում հնարավոր է ապաստարան գտնել սմարթֆոնի միջոցով

4-01-2014, 18:18 Դիտումներ: Այլ » Գիտություն
4 Հունվար 2014, 18:18 - NovostiNK
Ճապոնիայում երկրաշարժի դեպքում հնարավոր է ապաստարան գտնել սմարթֆոնի միջոցովՃապոնիայի Տիբա քաղաքի բնակիչներն այժմ ուժեղ երկրաշարժի դեպքում կարող են հաշետությամբ ապաստարան գտնել սմարթֆոնի օգնությամբ, որը միացված է GPS համակարգին` հաղորդում է ITAR-TASS-ը:

Հատուկ հավելվածը մշակվել է քաղաքային իշխանությունների պատվերով: Ճապոնիայում արդեն վաղուց աշխատում է երկրաշարժերի նախազգուշացման համակարգը, որը հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիների հեռախոսներին ստորգետնյա ցնցումների սկսվելուց մի քանի րոպե առաջ: Նոր հավելվածը նման հաղորդագրություն ստանալուց հետո GPS-ի օգնությամբ որոշում է սմարթֆոնի սեփականատիրոջ տեղը և սմարթֆոնի էկրանին հայտնվում է յուրատեսակ կողմնացույց, որը ցույց է տալիս մոտակա ապաստարանի տեղը և դրա հեռավորությունը:

Տիբա քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հավելվածից կօգտվեն Ճապոնիայի այլ շրջաններում ևս:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS