TOP նոր
» » » Չինացի գիտնականները կախարդական թուղթ են ստեղծել

Չինացի գիտնականները կախարդական թուղթ են ստեղծել

7-02-2014, 10:31 Դիտումներ: Այլ » Գիտություն
7 Փետրվար 2014, 10:31 - NovostiNK
Չինացի գիտնականները կախարդական թուղթ են ստեղծելՉինացի գիտնականները ստեղծել են կախարդական թուղթ ջրով գրելու համար: Նրանք հայտնաբերել են թերթերի տպագրության համար հատուկ «բաղադրատոմս», որը թույլ է տալիս օգտագործել այն ոչ թե թանկ ու էկոլոգիապես «ոչ մաքուր» թանաքով, այլ միայն ջրով` բազմակի տպագրության համար: Տեխնոլոգիայի ստեղծման նպատակն է եղել նվազեցնել տպագրության ծախսերը եւ մեծացնել դրա բնապահպանական կողմը: Առաջնորդվելով այս գաղափարով` հետազոտողները փորձարկումներ են արել ներկանյութերի հատկությունների շուրջ, որոնք փոխում են իրենց գույնը: Նրանք կանգ առան հատուկ դասի նյութերի`spiropyrans-ի վրա: Դրանք բարդ արոմատիկ ածխաջրածիններ են, որոնք կարող են լուծվել ջրում, դառնալ ամբողջովին անթափանց, ինչպես նաեւ լույսի ազդեցությունից մգանալ: Չինացիները գործնականում ստուգեցին յուրահատուկ «կախարդական թղթի» էությունը: Փաստորեն, այն հնարավոր է տպագրել տպիչով`օգտագործելով ջրային քարթրիջներ, նաեւ ձեռքով տեքստեր գրել: Ուշագրավ է, որ տեքստն էջից անհետանում է` այն տաքացնելու դեպքում: Գիտնականներն ավելի վաղ ասել էին, որ այս «կախարդական» թուղթը թույլ կտա նվազեցնել տպագրական ծախսերը մոտ 17 անգամ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS