TOP նոր
» » » Վախի զգացումը կարելի է «անջատել». գիտնականներ

Վախի զգացումը կարելի է «անջատել». գիտնականներ

23-02-2014, 15:27 Դիտումներ: Այլ » Գիտություն
23 Փետրվար 2014, 15:27 - NovostiNK
Վախի զգացումը կարելի է «անջատել». գիտնականներԳիտնականները հայտնաբերել են այն ազդանշանային համակարգը, որն անհանգստության զգացում է առաջացնում: Այսպիսով, նրանք արդեն այժմ կարող են ազդել այդ համակարգի վրա` ճնշելով կամ ուժգնացնելով անհանգստությունը: Ներկա պահին, սակայն, դա փորձարկվում է միայն մկների վրա:

Օպտոգենետիկայի զարգացման շնորհիվ գիտնականները կարողացել են մկներին ստիպել առանց վախի հետազոտել իրենց շրջակայքը կամ վախից կուչ գալ վանդակի մի անկյունում:

Սթենդֆորդի համալսարանի գիտնականները գլխուղեղի՝ հիմնական հույզերի համար պատասխանատու գոտում հետաքրքիր ազդանշանային համակարգ են հայտնաբերել, որը կրծողներին տեղեկացնում է վտանգի մասին:

Գիտնականները մկների ուղեղում լուսարձակ են տեղադրել, որի միջոցով պարզ է դարձել, որ այդ գոտու վրա լուսային ազդակների ազդեցությունը կարող է վայրկենաբար փոխել կենդանիների վարքը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS