
«Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը չանցավ մրցույթի եզրափակիչ: Նա չհաղթահարեց քիչ առաջ Թել Ավիվում ավարտված 2-րդ կիսաեզրափակիչը: Եզրափակիչ անցան Մակեդոնիան, Հոլանդիան, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան:
2-րդ կիսաեզրափակչին մասնակցում էին ընդհանուր առմամբ 18 երկրներ: Ելույթ ունեցան, սակայն պայքարը չեն շարունակի նաեւ Իռլանդիան, Մոլդովան, Լատվիան, Ռումինիան, Ավստրիան, Խորվաթիան, Լիտվան:
2-րդ կիսաեզրափակչում հաղթած 10 մասնակիցներին կմիանա Իսրայելը որպես հյուրընկալող երկիր: Կմիանան նաեւ «մեծ հնգյակի երկրները»՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, որոնք անմիջապես եզրափակչին են մասնակցում որպես մրցույթի հիմնադիրներ:
Նրանց կգումարվեն նաեւ մայիսի 14-ին առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները: Դրանք են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն եւ Սլովենիան:
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայան մայիսի 18-ին: