TOP նոր
» » » Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հայաստանում

Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հայաստանում

8-07-2022, 08:06 Դիտումներ: Այլ » Շոու բիզնես
8 Հուլիս 2022, 08:06 - NovostiNK
Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հայաստանում

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հուլիսի 9-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Led Zeppelin Symphonic նախագծի համերգը։

Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:

Ավելի քան 50 տարի Led Zeppelin-ը ունեցել է մեծաթիվ երկրպագուների բանակ աշխարհի տարբեր ծայրերում: Led Zeppelin Symphonic-ը խմբի երաժշտության իսկական և վավերական ներկայացումն է՝ սիմֆոնիկ նվագախմբի ավելացմամբ՝ հանդիսանալով Zeppelin-ի երկրպագուների համար լրիվ այլ փորձառություն:

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS