TOP նոր
» » » Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի Երևանում

Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի Երևանում

13-06-2018, 11:03 Դիտումներ: Այլ » Սպորտ
13 Հունիս 2018, 11:03 - NovostiNK
Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի Երևանում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի երկրպագուներին:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` կիսապաշտպանը հունիսի 16-ին Երևանի «Մանկան» խանութի Մաշտոցի մասնաճյուղում, որտեղ վաճառվում են Մխիթարյանի անվանական «MickiToy» խաղալիքները, ընծայագրեր կբաժանի: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «MickiToy» խաղալիքը: Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: Խաղալիքն արժե 11.800 դրամ, այն արդեն վաճառվում է խանութներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS