TOP նոր
» » » Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին

13-04-2021, 08:47 Դիտումներ: Այլ » Սպորտ
13 Ապրիլ 2021, 08:47 - NovostiNK
Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին


Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները իրենց հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեցին ծանրորդները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը անկեղծանում է՝ հաղթանակի զգացողությունն աննկարագրելի է՝ հակառակորդ երկրին ստիպել են լսել Հայաստանի հիմնը: «Մինչ այս իմ բոլոր հաղթանակները նվիրում էի ազգականիս՝ Յուրի Վարդանյանին, ում տեխնիկան երբեմն օգտագործում եմ, այս անգամ, միանշանակ, նվիրում եմ մեր երկրի սահմանները իրենց կյանքի գնով պահած տղաների հիշատակին: Հենց այդ մտքով էի մրցահարթակ բարձրացել»,-նշեց Սամվել Գասպարյանը:

Գոռ Մինասյանն էլ խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու է վրացի ծանրորդին: «Օրերից մի օր կստացվի հաղթել: Ամեն մի մրցույթից հետո նոր կիլոգրամներ, անձնական արդյունքների գերազանցում, աստիճանաբար կրճատում ենք տարբերությունը և օրերից մի օր կգա այն պահը, որ կհասնենք ու կանցնենք»,-նշեց Գոռ Մինասյանը:

Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքով երկրորդն էր՝ հետ մնալով միայն Լաշա Տալախաձեից:

Ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Արմենուհի Մխոյան


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS