TOP նոր
» » » Հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը

Հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը

24-04-2021, 13:59 Դիտումներ: Այլ » Սպորտ
24 Ապրիլ 2021, 13:59 - NovostiNK
Հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը


1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին` Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից մինչև Վան, Տրապիզոնից մինչև Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը Ստոկհոլմի 1912 թ. հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:
1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:
Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված եղեռնի պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS