TOP նոր
» » Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր

Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր

27-04-2021, 12:49Просмотров за месяц:Ֆոտոշարք
      27 Ապրիլ 2021, 12:49 - NovostiNK
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր
      Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր


      2020 թվականը ստիպեց բոլորին վերագնահատել կարողությունները, դիտարկել նոր հնարավորություններ, ինչպես նաև կայուն քայլեր ձեռնարկել՝ պարենային համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց ՄԱԿ-ի 2021 թ Պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում Երևանում անցկացվող «Ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծում» երկխոսությունը:

      «Այսօր ամբողջ աշխարհում 4 մլրդ մարդ ուղղակիորեն և անուղղակիորեն աշխատում է պարենային համակարգում, այնուամենայնիվ 690 մլն մարդ թերսնվում է: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում այս թիվը կանխատեսվում է, որ կավելանա ևս 100 մլնով: Միևնույն ժամանակ աշխարհի ծայրահեղ աղքատների 80 տոկոսը հենց ապրում է գյուղական վայրերում և զբաղվում է գյուղատնտեսությամբ: Այս ոլորտում անհրաժեշտ են կտրուկ քայլեր»,- ասաց Ազգային երկխոսության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

      Նա նկատեց, որ 2020-ը ստիպեց բոլորին վերագնահատել կարողությունները, դիտարկել նոր հնարավորություններ, ինչպես նաև կայուն քայլեր ձեռնարկել պարենային համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար: Խոջոյանը նշեց, որ պետք է միջոցառումներ իրականացնել առողջ սննդի հասանելիությունն ամբողջ երկրում ապահովելու համար: Նրա խոսքով՝ այս տարի պետք է կրճատել հետբերքահավաքային կորուստները, որոնք որոշ գյուղապրանքների համար հասնում են մինչև 30 տոկոսի: «Վերաօգտագործման, վերամշակման և մնացորդային կառավարման մոտեցումների միջոցով ստեղծել գյուղատնտեսական համակարգերի լավ միջավայր, ինչպես նաև ստեղծել նոր լոգիստիկ շղթաներ, ապահովել շուկաների հասանելիությունը»,- ասաց փոխնախարարն ու հայտնեց, որ քննարկումները կնպաստեն նոր գաղափարների առաջացմանը և հիմք կհանդիսանան նախագծելու կամ լրամշակելու գյուղատնտեսության ոլորտում առաջիկա գործողությունների պլանը:

      Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պարենային կայուն համակարգերի ստեղծումը կարևոր համարեց: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը պարենային անվտանգության աղբյուրն է:

      Գործողությունների 5 ուղղվածություն էր նախանշված՝ որպես գագաթնաժողովի քննարկումների ուղեցույց: Դրանք համընկնում են գագաթնաժողովի 5 նպատակներին՝ անվտանգ և սննդարար սննդամթերքի հասանելիության ապահովում բոլորի համար, անցում սպառման հարակայուն մոդելների, բնապահպանական առումով մաքուր արտադրանքի արտադրության ծավալների ավելացում, ապրուստի առկա միջոցների խթանում և խոցելիության, ցնցումների, սթրեսների նկատմամբ դիմադրողականության բարձրացում:

      Ազգային եդրկխոսության համակարգող, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց՝ ընդունված է ասել, որ կլիմայական և բնապահպանական ազդեցության, ինչպես նաև առողջարար, անվտանգ սննդառություն ապահովելու գործում առկա թերությունների պատճառով ներկայիս պարենային համակարգերը հարակայուն չեն: «Եվ ի՞նչ է պետք անել, որ պարենային համակարգերը զարգանան հարակայուն ձևով, դրանք պետք է փոխակերպվեն, որ հնարավոր լինի մարդկանց առողջության համար անհրաժեշտ որակյալ սննդակարգեր առաջարկել և թուլացնել մոլորակի բնական պաշարների վրա եղած ճնշումը՝ միաժամանակ ապահովելով ներառական տնտեսական աճ»,- ասաց Ուռուտյանը:

      ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն էլ նկատեց, որ գյուղատնտեսության զարգացման մասին խոսելիս չի կարելի հաշվի չառնել գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը: «Ըստ մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների՝ առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանը»,- ասաց նա:

      Վարելահողերի շուրջ 50 տոկոսը նպատակային չի օգտագործվում: Նա վստահեցրեց, որ պետական քաղաքականությունն ուղղված է այդ խնդիրների լուծմանը:

      Ընտրեք տեսանյութ
      Видео музыкальное окно
      Фоторепортажи
        Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
      RSS