TOP նոր
» » Կարո՞ղ է արդյոք եկեղեցին ծառայել որպես ժամանակակից արվեստի ցուցասրահ

Կարո՞ղ է արդյոք եկեղեցին ծառայել որպես ժամանակակից արվեստի ցուցասրահ

3-11-2013, 16:49Просмотров за месяц:Ֆոտոշարք
      3 Նոյեմբեր 2013, 16:49 - NovostiNK
      Բավականին երկար ժամանակ է Գերմանիայի լյութերական եկեղեցիներում կազմակերպվում են ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ։ Նմանատիպ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Kreutzkirche-ի ձախակողմյան նավում։

      Kreutzkirche-ի աշխատակիցը ասաց, որ հավատացյալները սկզբնական շրջանում տարբեր տեսակի արձագանք ցուցաբերեցին ժամանակակից արվեստի ցուցադրությունների հանդեպ. ոմանք կարծում էին, որ նման մոտեցումը պղծում է հավատքը, մյուսները հակառակը՝ պնդում էին, որ նման միջոցառումները մատնանշում են եկեղեցու ճկունությունը և ժամանակի հետ համընթաց քայլելը. «Տարիների փորձը ցույց տվեց, որ ցուցահանդեսները ոչ մի բացասական դեր չեն տանում, այլ հակառակը՝ գրավում են մարդկանց ուշադրությունը դեպի եկեղեցին։ Շատերը գալիս են հենց ցուցահանդեսը դիտելու և միաժամանակ նաև կարդում են եկեղեցու պատմությունը, շենքի վերանորոգումների մասին և եկեղեցու դերի մասին հասարակական կյանքում»։

      Kunst und Kunsthadwerk in der kirche հիմնվել է 1950-ին, և այդ ժամանակից սկսած անցկացվել են բազմաթիվ ցուցահանդեսներ։ Այս տարի նշվում է դրա հիմնավորման 63-ամյակը։ Ներկա պահին Kreutzkirche եկեղեցում անցկացվում է կրոնական թեման մեկնաբանող ժամանակակից արվեստին պատկանող ցուցահանդես։ Դրան զուգակցում է երգեհոնի նվագակցությունը, որի կատարողը Հոլգեր Գեհրինգն է։

      Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2013-ի նոյեմբերի 24-ը։

      Ներկայացնում ենք ցուցահանդեսին մասնակցող ստեղծագործությունների լուսանկարները։

      Ընտրեք տեսանյութ
      Видео музыкальное окно
      Фоторепортажи
        Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
      RSS