Քրիստինե Վարդանյան. Չպիտի առաջնորդվել ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով

Ինքնապաշտպանական գործողություներն էլ այնպես չէ, որ բոլոր դեպքերում հաջող ավարտ ունեցան. եթե Վանի ինքնապաշտպանությունը դարձավ փրկության օրինակ, Տարոնում դեպքերը նույքան հաջող չընթացան:

Առավել ընթեռնելի

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«1915-ին համատարած աղետի ու փլուզման պայմաններում մի քանի վայրերում հաջողվեց կազմակերպել ինքնապաշտպանություն:

Ինքնապաշտպանական գործողություներն էլ այնպես չէ, որ բոլոր դեպքերում հաջող ավարտ ունեցան. եթե Վանի ինքնապաշտպանությունը դարձավ փրկության օրինակ, Տարոնում դեպքերը նույքան հաջող չընթացան:

Բայց էականն այլ բան է: Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի հետո ստեղծված Հայաստանի Հանրապետության կյանքում վճռական դերակատարություն ունեցան պայքարը երբեք չդադարեցրած գործիչները` Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Դրոն …

Եվ դա պատահականություն չէ, այդպես է միշտ: Պայքարողին է տրվում որոշելու իրավունքը:
Հիմա էլ է համատարած փլուզում, բայց միևնույնն է, վաղվա Հայաստանում որոշողները լինելու են այսօր պայքարը չդադարեցնողները, չհոգնողները, ընկնողները, բայց վեր կենալ կարողացողները:
Պայքարի դաշտերի պակաս էլ չկա. Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների կողքին կանգնելուց, Լոռու մարզում ծեծված քաղաքացիներին մենակ չթողնելուց, մինչև արցախահայերի կամ ապօրինի հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանություն:

Բոլորը դեպքերը պայքարի դաշտեր են, բոլորը մեր «ինքնպաշտպանական մարտերն» են: Ելքերն էլ կարող են տարբեր լինել: Բայց մենք չենք կարող ասել` եթե մեծ պատկերում դեռևս լույս չի երևում, ուրեմն փոքր քայլերն անիմաստ են: Դրանք անպայման տալու են իրենց արդյունքը: Ուրեմն միակ տարբերակը մնում է չհուսահատվելը, և «երբեք, երբեք, երբեք չհանձնվել»-ը»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ