Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միայն մի դեպքում Ալիևն ու Նիկոլին աջակցող արտաքին այլ ուժերը կանհանգստանան

Ընդդիմության անելիքների մասին։ Ճիշտն ասած՝ այս վիճակում ես չգիտեմ, թե որն է ընդդիմության ճիշտ գործողությունը։ Իշխանության դեմ արվող ցույցերը Բերձորի միջանցքը բացելու խնդրին կօգնեն միայն այն դեպքում, երբ այդ ակցիաներն իրական վտանգ դառնան Նիկոլի իշխանության համար։ Միայն այդ դեպքում Ալիևն ու Նիկոլին աջակցող արտաքին այլ ուժերը կանհանգստանան և կթուլացնեն Արցախի վրա գործադրվող ճնշումը։

Առավել ընթեռնելի

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Ընդդիմության անելիքների մասին։ Ճիշտն ասած՝ այս վիճակում ես չգիտեմ, թե որն է ընդդիմության ճիշտ գործողությունը։ Իշխանության դեմ արվող ցույցերը Բերձորի միջանցքը բացելու խնդրին կօգնեն միայն այն դեպքում, երբ այդ ակցիաներն իրական վտանգ դառնան Նիկոլի իշխանության համար։ Միայն այդ դեպքում Ալիևն ու Նիկոլին աջակցող արտաքին այլ ուժերը կանհանգստանան և կթուլացնեն Արցախի վրա գործադրվող ճնշումը։

Նման ակցիաներ, երևի թե կարելի է կազմակերպել։ Իհարկե, դա հիմա դժվար է անել, բայց հնարավոր է։ Ընդ որում սա լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր կարծում էին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը բավականաչափ վճռական չէին փողոցային պայքարում։ Հիմա այդ ընդդիմությունը փողոցում չէ, «հարթակը» ազատ է և, կարծում եմ, ճիշտ տեխնոլոգիաները կարող են արդյունք տալ։ Համենայն դեպս, ժողովրդի մեջ «ներվ կա», ժողովուրդը պատրաստ է այդ պայքարին։

Իսկ եթե ոչ, ապա պետք է անել գոնե նվազագույնը՝ տարբեր ակցիաներ և իրազեկման արշավներ անցկացնել Երևանում գոյություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազամակերպությունների, պետական կառույցների շենքերի դիմաց, համախմբել Սփյուռքի պոտենցիալը, տարբեր միջոցառումներ անցկացնել և այլն, և այլն։ Դրանց արդյունավետության մասին արդեն շատ եմ խոսել»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ