Ես ներողություն եմ հայցում արցախցիներից՝ որոնք ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցիին».Հայկ Մամիջանյան

««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցի շուրջ, որի վերաբերյալ կարծիք, կարծես թե, չեք համարձակվում հայտնել ոչ մեկդ, որ Արցախը երբեք չպետք է Ադրբեջանի կազմում լինի:

Առավել ընթեռնելի

««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցի շուրջ, որի վերաբերյալ կարծիք, կարծես թե, չեք համարձակվում հայտնել ոչ մեկդ, որ Արցախը երբեք չպետք է Ադրբեջանի կազմում լինի: Այ, երբ այդ մասին ձեր դիրքորոշումը կասեք՝ ձեր սնդիկ-փարթիների մասին դիրքորոշումը կլսեք»,-արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունն իր քվերակությունները չի հիմնավորում՝ ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա դիմեց Արցախի ժողովրդին՝ ասելով.«Ես ներողություն եմ հայցում Արցախի քաղաքացիներից, որոնք բլոկադայի և ընդհատվող ինտերնետի պայմաններում ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցիին»»:

Անդրադառնալով ընտրությունների կեզծմանը՝ Մամիջանյանը հորդորեց նախ ՔՊ վարչության ընտրության ընտրակեղծարարներին պարզել, հետո նոր մյուսներին անցնել:

Հայտնելով, որ դժվար է Մամիջանյանին չարձագանքել և արձանագրելով, որ բոլորը խոսեցին վարման կարգով, այդ պատճառով էլ ինքն էլ է ուզում ելույթ ունենալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Չեմ հասկանում, թե ինչ գործ ունի «նապաստակ փարթիին» Ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»:

 

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ