Ձու նետելը մեքենայի վրա, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է. Զարեհ Սինանյան

Եթե կոնկրետ պատճառների մասին եք հարցնում, ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան ես տեղյակ եմ, չորրորդ անձի մուտքն է արգելվել, նրանք բոլորը կապված են մեկ միջադեպի հետ։ Այն է՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակումը»,- պատասխանելով լրագրողի հարցին

Առավել ընթեռնելի

«Եթե կոնկրետ պատճառների մասին եք հարցնում, ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան ես տեղյակ եմ, չորրորդ անձի մուտքն է արգելվել, նրանք բոլորը կապված են մեկ միջադեպի հետ։ Այն է՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակումը»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է արգելվել սփյուռքի որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան՝   ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան, այդ թվում ֆիզիկական հարձակումը:

«Ձու նետելը պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա, ներառյալ մեքենայի, որի վրա Հայաստանի դրոշն է ու որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է»,-հայտարարեց Սինանյանը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ