Ֆրանսիացի ժանդարմներ են գալու Հայաստան, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն հավատում. Արթուր Խաչատրյան

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է  իր հարաբերությունները բոլորի հետ՝ բոլոր դաշնակիցների ու  բարեկամների հետ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Առավել ընթեռնելի

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է  իր հարաբերությունները բոլորի հետ՝ բոլոր դաշնակիցների ու  բարեկամների հետ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ հաստատում է  Փաշինյանի այն միտքը, որ  Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել, ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում։

«Հայաստանի և ՌԴ  միջև հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, ինչպես այսօր, դա նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն թաքցնում։ Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։ Կարևորը միայն այն չէ, թե ինչ ասաց Լավրովը, այլ՝ թե ինչու ասած»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ա. Խաչատրյանի խոսքով, ԱՄՆ-ն իրենց դաշնակիցներին ոչ միայն զենքով են օգնում, նաև փողով, դա իրենց օգնության մեխանիզմներից մեկն է։

«Նայենք Հայաստանին տրամադրվող օժադակության ծավալներին, համեմատեք  այն արտաքին օժանդակության հետ, որ ՀՀ-ն ստանում էր 20, 25, 30  տարիներ առաջ։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի մեծ աջակցություն է ստանում, նաև ռազմական աջակցություն։

Ուրեմն ի՞նչ փոխվեց 2018 թվականից հետո։ Առևտրատնտեսական  հարաբերությունները կարգավորվում են 2005 թվականի առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով, այլ համաձայնագիր, որը կթանի մեր  հարբերությունները ԱՄՆ հետ, չունենք»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ հարաբերություններին, նա նշեց. «Եվրոպայում  Հայաստանին ոչ միայն խեթ են նայում, այլև չեն վստահում, այնքան չեն վստահում, որ ասում են՝  պետք է դիտորդներ գան, որ համոզվեն՝ դուք մեզ չեք խաբում։  Դա սովորաբար դիտորդները չեն անում, տեսուչներն են անում։  Ֆրանսիայից ժանդարմներ են գալու, էլի պաշտոնական տվյալների  վրա եմ հղում կատարում, գալու են, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն վստահում, չեն հավատում։

Նոր Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերություններում ոչ մի դյույմ առաջ չի գնացել»։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները փորձ են անում բոլոր բարեկամների ու դաշնակիցների հետ հարաբերությունների  ձախողումը կոմպենսացնել թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերությունների բարելավումով, սակայն այստեղ էլ են ձախողել։

«Որքան էլ այսօրվա իշխանությունները խոսեն  խաղաղության դարաշրջանի մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական գործողությունները Հայաստանի դեմ չեն նվազում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանի ելույթի ավարտից հետո՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց.
«Ձեզ լսելով հասկացա, որ ամեն ինչ,  իրոք, ճիշտ ենք անում»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ