Սյունեցիները դեսպան Քվինին պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների մասին

Մարտի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Մարզպետը շնորհավորել է  նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝  նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։

Առավել ընթեռնելի

Մարտի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Մարզպետը շնորհավորել է  նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝  նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։

Քրիստինա Քվինն ասել է, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած  անվտանգային մտահոգությունների մասին։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի  պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանել դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։

Զրուցակիցները քննարկել են նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում  առաջ եկած  սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։

Դեսպանը հետաքրքրվել է մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու  մարզի դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ