Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Առավել ընթեռնելի

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լավ, իսկ ի՞նչ նախապատրաստություններ է տեսնում ՀՀ կառավարություն կոչվածը՝ Ադրբեջանի ծրագրած հարձակումն ըստ արժանվույն դիմագրավելու համար։ Ցավոք, ո՛չ մի լուրջ նախապատրաստություն էլ չի տեսնում։ Դարձյալ օտարի հույսին է մնացել։ Առաջ, ըստ անմեղսունակների, ՌԴ խաղաղապահները պետք է հայերին փրկեին, հետո՝ ԵՄ դիտորդները։

Պարզվեց՝ ոչ մեկը, ոչ մյուսը փրկող չեն։ Հիմա էլ Փաշինյանն ուզում է ՄԱԿ-ՄՈՒԿ-ից փաստահավաք առաքելություն բերել Բերձորի միջանցք, Արցախ ու էլ չգիտեմ որտեղ։ Նույնիսկ ցանկություն չկա մանրամասն բացատրելու, օրինակներ բերելու և հերքելու այս հերթական տհաս գաղափարը։

Ի դեպ, Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել։ Այդ մասին անընդհատ ենք նախազգուշացրել (մեկը՝ ես), ներառյալ այն ժամանակ, երբ ոմանց քաղաքականապես հիվանդ ուղեղները թուրքերի հետ «խաղաղության դարաշրջան» էին զառանցում։ Այնինչ հիմա եկել ու հանգիստ ասում է, թե «ուրիշ տեղեկություններ» ունեմ…

Իսկ թե ինչ է պետք անել նման իրավիճակում Հայաստան երկրի պաշտպանունակությունը կտրուկ ամրապնդելու համար՝ այդ մասին շատ-շատ եմ խոսել։ Որպեսզի չկրկնվեմ, ահա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Սասունյան. Անհավատալի է, բայց իրողություն. Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է

Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ,  ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»:

Լրացուցիչ նորություններ