Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ջորջա Մելոնիին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ:

Առավել ընթեռնելի

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ:

Կառավարության փոխանցմամբ, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի, վիրավորների և հազարավոր անօթևան մնացած մարդկանց մասին:

Այս ծանր պահին վշտակցելով Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Իտալիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:

Վստահ եմ, որ Իտալիայի կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի արագ հաղթահարել աղետի հետևանքները»:

Նշենք, որ Իտալիայում ջրհեղեղը խլել է 14 մարդու կյանք, վնասել բազմաթիվ շինություններ

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ