«Սա նշանակում է՝ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել»

«Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղածս գրությանը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։

Առավել ընթեռնելի

«Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղածս գրությանը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։

Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողություն, թուլություն և  պաշտոնական դիրքին  անհամապատասխանություն դրսևորելուց, բայց իր փոխարեն վերադասն է արձագանքել։

Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։

Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և որպես «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ Պնախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում։

Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել պաշտպանության փոխնախարարը, ով բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որևէ հարցի ադեկվատ չարձագանքեց։

Սա է երկրի վիճակը, սա է անվտանգության բլոկի դեմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցվածքը երկրի առաջ առկա սպառնալիքներին»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ