Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը

«29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է Արծվաշենը, ինչպես նաև Բերքաբեր, Պառվաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի այն տարածքները, որոնք 1990-ական թվականների սկզբից գտնվում են Բաքվի վերահսկողության տակ»,- նախօրեին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Առավել ընթեռնելի

«29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է Արծվաշենը, ինչպես նաև Բերքաբեր, Պառվաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի այն տարածքները, որոնք 1990-ական թվականների սկզբից գտնվում են Բաքվի վերահսկողության տակ»,- նախօրեին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 1975 թվականի քարտեզներեվ 29 800 քառ. կմ-ն ներառում է նաև Սոթք-Խոզնավար այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի հարձակումների ժամանակ։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանն ասում է՝ «1990-ականների սկզբից ունեք տարածքներ, որոնք 1975 թվականի քարտեզով կամ Խորհրդային միության քարտեզով մերն է, բայց ձեր վերահսկողության տակ են գտնվում այդ հողերը»։

«Մենք ասում ենք հետևյալը՝ շատ լավ, եկեք վերցնենք 1975 թվականի քարտեզը, 1975 թվականի գիծը, Խորհրդային միության գիծը, եթե սա վերցնում ենք որպես հիմք, այս գծից՝ կապ չունի ով է առաջ, ով հետ, երկուսն էլ այս գծից համահավասար հեռավարություն են վերցնում։ Բայց շատ կարևոր է, որ գիծը մենք ճանաչենք։

Մենք նույնիսկ առաջարկում ենք, որ սահմանի երկայնքով դեմիլիտարիզացված գոտի ստեղծվի, որ այդտեղ ոչ մի զինված ուժեր չլինեն՝ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջան, ոչ որևէ այլ երկրի։

Մենք այս հենքի վա պատրաստ ենք գալ համաձայնության։ Չեմ կարող ասել, որ ունենք վերջնական մի բան, բայց մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք։

Մենք ուզում ենք, որ հետագա  ռազմական էսկալյացիայի բոլոր պատրվակները, որոնք կարող են օգտագործվել, հանենք, չեզոքացնենք։

Ասում են՝ գյուղեր։ Ասում ենք՝  շատ լավ, գյուղեր, գյուղեր, մենք էլ ունենք գյուղեր։ Մենք պատրաստ ենք վերադարձնել գյուղերը, իսկ դուք պատրա՞ստ եք վերադարձնել։ Եթե այո, ուրեմն հենց հիմա փոխենք։

Այնպես չէ, որ մենք ամբողջ օրը երազում ենք, թե ինչ տանք։  Մենք պատրաստ ենք տալ ու ստանալ»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ