TOP նոր
» » «Ժողովուրդ»․ Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորները վերադարձել են. ինչ արդյունքներ են գրանցել

«Ժողովուրդ»․ Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորները վերադարձել են. ինչ արդյունքներ են գրանցել

4-11-2020, 09:45 Դիտումներ: Մամուլ
«Ժողովուրդ»․ Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորները վերադարձել են. ինչ արդյունքներ են գրանցել


4 Նոյեմբեր 2020, 09:45 - NovostiNK
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան:

Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մի­քայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Եվ հետաքր­քիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաեւ ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սա­կայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին: Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննե­րով, այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել եւ չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղե­կություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների եւ անձամբ հենց իր հետ, ինչպես նաեւ հանդի­պում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS