TOP նոր
» » «Հրապարակ». Գրիգորի Խաչատուրովին թույլ չեն տվել «կտրել» ադրբեջանական բանակի թիկունքը

«Հրապարակ». Գրիգորի Խաչատուրովին թույլ չեն տվել «կտրել» ադրբեջանական բանակի թիկունքը

12-11-2020, 09:39 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Գրիգորի Խաչատուրովին թույլ չեն տվել «կտրել» ադրբեջանական բանակի թիկունքը


12 Նոյեմբեր 2020, 09:39 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին, հրաժարական է տվել։ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե հրաժարական չի տվել։ Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ պարզապես ռազմական դրության իրավիճակում չեն ընդունել նրա հրաժարականի դիմումը։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Գրիգորի Խաչատուրովը հարավում ստեղծել է պլացդարմ, հավաքել է զորախումբ, զինամթերք եւ օրեր շարունակ խնդրել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ տա իրեն՝ կտրել ադրբեջանական բանակի թիկունքը: Դա եղել է Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ, եւ այդ մասին կիսատ-պռատ հայտարարություններ են արել նաեւ տարբեր անձինք, բայց քանի որ եղել է կոնկրետ ծրագիր՝ հանձնելու Շուշին, որովհետեւ Շուշիի հանձնումից հետո միայն կարող էին նման պարտվողական համաձայնություն կնքել, ուստի նրան թույլ չեն տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS