TOP նոր
» » «Հրապարակ». Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ

«Հրապարակ». Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ

19-01-2021, 09:08 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ


19 Հունվար 2021, 09:08 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմությունը կրկնվում է։ Մեկ էլ 2018-ի աշնանն էին նոր-նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ։ Ընդամենը օրեր առաջ հասարակությանը 6 ամսից՝ 2019-ի գարնանը ԱԺ ընտրություններ խոստացող հեղափոխականները հանկարծ որոշեցին, որ արագությամբ պետք է ընտրություններ անցկացնեն, եւ անգամ հրաժարվեցին Ընտրական օրենսգիրքն ու ռեյտինգային համակարգը փոխելու մտքից ու հապճեպ ընտրությունների գնացին հին օրենսգրքով։

Նրանք հասկանում էին, որ իրենց ռեյտինգն օրեցօր նվազելու է, եւ եթե ուզում են ողջ իշխանությունն ամբողջությամբ եւ միանգամից, պետք է շտապեն։ Եվ արդյունքում ունեցանք խորհրդարանական ընտրություններ՝ ոչ թե գարնանը, երբ էյֆորիան որոշակիորեն նվազած կլիներ, քաղաքական դաշտը կայունացած, եւ նորմալ քաղաքական խորհրդարան կձեւավորվեր՝ մի քանի քաղաքական ուժերի՝ իրար հավասարակշռող բազմազանությունից կազմված, այլ ունեցանք 88 հոգուց կազմված մի անճոռնի գոյացություն եւ օրենքի ուժով՝ բոնուսներով աճեցված 2 քաղաքական ուժ, որոնք ոչ մի առավելություն չունեին ԱԺ չանցած ուժերի նկատմամբ, եթե չասենք՝ զիջում էին նրանց։

Հիմա նույն իրավիճակն է․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը հասկանում են, որ ընտրությունների ամեն օր հետաձգումը նվազեցնում է իրենց՝ վերարտադրվելու շանսերը, որովհետեւ հորիզոնում սոցիալ-տնտեսական, ֆինանսական ճգնաժամն է նշմարվում, եւ աշնանը մենք ունենալու ենք բոլորովին այլ քաղաքական վիճակ։

Եվ որպեսզի որքան հնարավոր է մեծ կտոր պոկեն իշխանական տորթից, հարկավոր է օր առաջ ընտրություններ կազմակերպել։ Թեեւ խելացի եւ բարոյական լինելու դեպքում պետք է ինքնակամ հրաժարվեին իշխանություն կոչվող բեռից, քանզի այս 2 տարին պետք է բավական լիներ՝ համոզվելու համար, որ ձախողել են, եւ ճիշտը հեռանալն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS