TOP նոր
» » «Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել

«Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել

21-04-2021, 10:31 Դիտումներ: Մամուլ
21 Ապրիլ 2021, 10:31 - NovostiNK
«Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նպատակները՝ հերթական անհնազանդին պատժելու հարցով, ձախողվել են: Ապրիլի 17-ի համարում գրել էինք, որ քաղաքական իշխանությունը հրահանգ էր իջեցրել ուժային կառույցներին «կոմպրոմանտներ» հավաքել նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ:

Նպատակ կա «կոմպրոմանտներ» հավաքելով քրեական գործեր հարուցել նրա նկատմամբ եւ նրան ներգրավել որպես մեղադրյալ: Սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ որոնողական աշխատանքները անարդյունք են եղել, եւ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որեւէ բան չեն կարողացել գտնել:

Ասել է թե` քրեաիրավական բնույթի ոչինչ չկա նրա գործունեության, անցյալի մեջ: Ու այս պահի դրությամբ չկա որեւէ տարբերակ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու: Այսինքն` կան անհնազանդներ, որոնց անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ տանել ճաղերից այն կողմ, թեեւ իշխանական քարոզչությունից ակնհայտ է, որ մինչեւ հունիսի 20-ը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է 2020 պատերազմի հիմնական մեղավոր նշանակել Օ. Գասպարյանին:

Իսկ թե այդ քաղաքական նշանակումը իրավական ինչ հետեւանքներ կունենա, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS