TOP նոր
» » «Ժողովուրդ». ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ

«Ժողովուրդ». ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ

14-05-2021, 08:38 Դիտումներ: Մամուլ
«Ժողովուրդ». ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ


14 Մայիս 2021, 08:38 - NovostiNK
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին պայմանագրի կանոնները եւ պարզեց, որ, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:

Համաձայն «ՀԱՊԿ-ի կողմից ճգնաժամային իրավիճակների արձագանքման» կանոնակարգի 3.6 կետի, ինչպես նաեւ «ՀԱՊԿ ուժի եւ միջոցների կիրառման մասին կոլեկտիվ որոշումների կայացման կարգի»՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետեւյալի մասին.

-ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում,

-անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման կանխարգելում կամ ետմղում,

-անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում եւ հակազդում,

-այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում:

Իսկ, ահա, ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակում՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Դիմումը, սակայն, երկրորդ հոդվածով է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS