TOP նոր
» » «Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն

«Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն

15-05-2021, 08:46 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն


15 Մայիս 2021, 08:46 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ թափով Սյունիքում կամավորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչությունը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպես գուժեց փոխվարչապետ Ավինյանը։ Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն՝ այն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, եւ զիջել այն՝ կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին։

Բանն այն է, որ սարի դիրքն այնպիսին է, որ վերահսկողության տակ է պահում ողջ Սյունիքը, այդ թվում՝ Գորիս-Երեւան ավտոմայրուղին, Իրանի հետ մեր միակ ավտոճանապարհը։ Սյունեցիները կարծում են, որ սարը հանձնելուց հետո այնտեղ ապրելն այլեւս անհնար կդառնա։ Իսկ թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ, որը թերեւս մեր ՍՈՒ 30 ինքնաթիռներին հակազդելու համար է, որոնք ներխուժման առաջին օրը օդ են բարձրացել։ Ի դեպ, իշխանական աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռների հրթիռները տեղ են հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS