TOP նոր
» » «Ժողովուրդ». Փաշինյանը երեկ արագ կառավարության նիստ արեց, որ այսօր մեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

«Ժողովուրդ». Փաշինյանը երեկ արագ կառավարության նիստ արեց, որ այսօր մեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

19-08-2021, 10:28 Դիտումներ: Մամուլ
«Ժողովուրդ». Փաշինյանը երեկ արագ կառավարության նիստ արեց, որ այսօր մեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


19 Օգոստոս 2021, 10:28 - NovostiNK
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր մեկնել Ղրղստան: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև օգոստոսի 21-ը Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է այնտեղ, որտեղ պետք է կայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Դա էր պատճառը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին կառավարության նիստ հրավիրեց ու ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը:

Փաշինյանը նախօրեին էլ փակ հանդիպման ժամանակ է ներկայացրել կառավարության ծրագիրն իր թիմին ու հայտարարել, որ առաջիկա օրերին կառավարությանը ուղարկեն իրենց առաջարկությունները: Թե արդեն Ղրղստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ կունենա, դեռևս անհայտ է, քանի որ օրակարգը հանդիպումների դեռևս հստակեցվում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS