TOP նոր
» » «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դրես-կոդ է մտցրել

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դրես-կոդ է մտցրել

28-08-2021, 10:47 Դիտումներ: Մամուլ
28 Օգոստոս 2021, 10:47 - NovostiNK
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դրես-կոդ է մտցրել


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն օրերս նախարարությունում դրես-կոդ է մտցրել, որից երեւում է նրա ճաշակը․ «Տղամարդիկ պետք է աշխատանքի ներկայանան դասական (գործնական) ոճի կոստյումով, բաց կամ մուգ երանգի վերնաշապիկով եւ փողկապով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, սպորտային կոշիկներով, ոչ պատշաճ սանրվածքով»:

Կանայք՝ «Դասական ոճի, մեղմ երանգի հագուստով: Չեն կարող ներկայանալ մարզական, երեկոյան, տոնական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, չափից ավելի կարճ կամ թափանցող զգեստներով, պատռվածքներով ջինսե տաբատներով, ճչացող դիմահարդարմամբ, զարդերով, ոչ պատշաճ սանրվածքով»: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այցելուները նույնպես պետք է ենթարկվեն այս կանոններին։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS