TOP նոր
» » «Հրապարակ». Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ

«Հրապարակ». Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ

2-10-2021, 08:22 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ


2 Հոկտեմբեր 2021, 08:22 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ։

Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա՝ տարբեր երկրների քաղաքացիներ։ Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ եւ Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարդոյանը, հետախույզ Վովա Վարդանովը, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, եւ այլք։

Եթե ադրբեջանական գրությունն ընդունեն այդ երկրներում, կարող են նշված անձանց ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանին՝ որպես ռազմական հանցագործների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS