TOP նոր
» » «Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել

«Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել

16-10-2021, 09:25 Դիտումներ: Մամուլ
«Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել


16 Հոկտեմբեր 2021, 09:25 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեեւ կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում:

Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան եւ թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել: Մակունցը միայն իր թվիթերում է գրառում արել, սակայն փակել է մեկնաբանությունների հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS