TOP նոր
» » » Պնդել, թե Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի Արցախի հետ՝ ժամանակավրեպ է

Պնդել, թե Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի Արցախի հետ՝ ժամանակավրեպ է

17-07-2014, 10:30 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Պնդել, թե Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի Արցախի հետ՝ ժամանակավրեպ է
17 Հուլիս 2014, 10:30 - NovostiNK
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ձերբակալվել է Ռուսաստանցի մեծահարուստ Լևոն Հայրապետյանը: Հայաստանում դրա արձագանքը մոտավորապես հետևյալն է՝ «Մերոնց ծեծում են»: Անշուշտ, այդ գործարարը, ծագումով արցախցի լինելով, շատ մեծ բարեգործություններ է արել Ղարաբաղում: Փառք ու պատիվ նրան: Բայց հարյուր տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ ձերբակալությունը կապ ունի Հայաստանի կամ Արցախի հետ՝ առնվազն առայժմ ժամանակավրեպ է:

Պարզ է, որ Հայաստանում և Ռուսաստանում ցանկացած խոշոր գործարարի վրա «կեղտ բռնելը» 5 րոպեի գործ է: Գրեթե բացառված է, որ մեր երկրներում կարելի է միլիոնատեր դառնալ՝ առանց օրենք խախտելու: Այդ տեսանկյունից միանգամայն հնարավոր է, որ Հայրապետյանի դեմ առաջ քաշված մեղադրանքը ունի քաղաքական, կամ ավելի հավանական է՝ տնտեսական ենթատեքստ: Առավել ևս մեղադրանքի բովանդակությունը՝ փողերի լվացումը, մեղմ ասած, չափազանց հեղհեղուկ է: Այսինքն՝ ռուսաստանյան որևէ գործարարի, կամ որևէ այլ հանցավոր խմբավորմանը Հայրապետյանի գործունեությունը խանգարում էր, և իրենց «մաքրությամբ» հայտնի ՌԴ իրավապահ մարմինները որոշել են այս ձևով նրան «հանել արանքից»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS