TOP նոր
» » » Սյունիքի սահմանամերձ բնակավայրերը կգազաֆիկացվեն

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերը կգազաֆիկացվեն

16-10-2014, 10:16 Դիտումներ: Մամուլ » Հայկական
16 Հոկտեմբեր 2014, 10:16 - NovostiNK
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերը կգազաֆիկացվեն
Չնայած կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է «Վարչապետի հանդիպումների գրաֆիկ» բաժինը, այդուհանդերձ, «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրանի Իսլամական հանրապետություն:

Այդ հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում: Այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ վարչապետի այցը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր լինելու է թվով երրորդը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը ջանքեր չի խնայելու իրանցի ճարպիկ առևտրականներին Հայաստան վերադարձնելու համար: Հատկապես կարևորվելու է կարամելի արտադրությամբ զբաղվողների վերադարձը:

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Իրանում քննարկվելիք օրակարգային մյուս գլխավոր հարցը լինելու է Իրանից Հայաստան՝ գազի այլընտրանքային միջոց գազամատակարարման ծավալի ավելացումը, որի հաշվին, հավանաբար, կարող է լուծվել Սյունիքի մարզի սահմանամերձ, դեռևս չգազիֆիկացված բնակավայրերի խրոնիկական պրոբլեմը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS