TOP նոր
» » » Երևակայության արգելակները հայաստանցիներին գցում են հուսահատության գիրկն ու դրդում անգործության. «Առավոտ»

Երևակայության արգելակները հայաստանցիներին գցում են հուսահատության գիրկն ու դրդում անգործության. «Առավոտ»

22-01-2015, 11:06 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Երևակայության արգելակները հայաստանցիներին գցում են հուսահատության գիրկն ու դրդում անգործության. «Առավոտ»
22 Հունվար 2015, 11:06 - NovostiNK
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Եթե որևէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետև մեր երևակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա և այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր: Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիր Հենրի Ֆորդը նման առիթով ասել է՝ «եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, նրանք կպատասխանեին՝ «ավելի արագ ձիեր»: Պարզ է՝ մարդիկ ձիեր են տեսել, և նրանց մեծ մասի երևակայությունը դուրս չի գալիս ձիով տեղափոխվելու կարծրատիպից:

«Մենք երբեք քաղաքակիրթ և ժողովրդավարական երկիր չենք դառնա», «իշխանությունը միշտ թալանելու է ժողովրդին», «մենք մշտապես կմնանք Ռուսաստանի գաղութը», «մեր ժողովուրդը միշտ թշվառ է ապրելու», «Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն լինելու» և այլն: Ահա երևակայության այն արգելակները, որոնք միանգամից գցում են հայաստանցիներին հուսահատության գիրկը և դրդում են անգործության: Եթե այսօր այդպես է, ապա միշտ այդպես է լինելու: Եթե այսօր մարդիկ տեղափոխվում են ձիերով, ապա միշտ այդպես են տեղափոխվելու, եթե այսօր ազդանշանները հաղորդվում են լարերով, ապա մշտապես այդպես են հաղորդվելու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS