TOP նոր
» » » Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական հեղափոխություն. «Առավոտ»

Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական հեղափոխություն. «Առավոտ»

12-02-2016, 12:44 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական հեղափոխություն. «Առավոտ»
12 Փետրվար 2016, 12:44 - NovostiNK
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Թե ինչ արեցին իշխանությունները, որ այն տեղի չունենա, բոլորը գիտեն: Բայց իշխանության «միջոցառումները» միանգամայն սպասելի էին, և դրանք չափազանց հեշտ են հաշվարկել: Կարծես թե, հնարավոր էր կանխատեսել, թե ինչ մեթոդներով է իշխանությունը պաշտպանվելու հեղափոխությունից՝ առանձնապես շատ բան, պետք է ասել, չպահանջվեց: Թե ինչի վրա էին հույս դնում «բուրժուական դեմոկրատները»՝ դժվար է ասել: Սակայն այդ ամենը մանր, «մարտավարական» խնդիրներ են՝ դրանք շատ արագ են մոռացվում: Եվ կարևոր չէ նույնիսկ, որ նրանք, ովքեր մի տարի առաջ «մեծ-մեծ փրթում էին», հիմա չեն ասում՝ կներեք սխալվեցինք:

Կա ավելի սկզբունքային պահ, որն այսօր անհնարին է դարձնում նման հեղափոխությունը: Դա նախևառաջ բուրժուազիայի և երկրորդ դեմոկրատների բացակայությունն է: Բուրժուազիայի փոխարեն մենք ունենք անհավասար մրցակցային պայքարում հարստացած մարդկանց, ինչպես նաև բարձրաստիճան չինովնիկներ, որոնք օգտագործել են իրենց լծակները՝ միլիոնատեր դառնալու համար: Նրանք չունեն տնտեսական շահ՝ «լրջորեն» հեղափոխություն անելու՝ կարող են, իհարկե, փնթփնթալ, որ իրենց բավականաչափ արտոնություն չեն տալիս: Բայց այդ խնդիրները լուծվող են՝ ապարատային և ոչ հեղափոխական ճանապարհով»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS