TOP նոր
» » » «Ծառուկյան» դաշինքից կառավարության ծրագրին կողմ է քվեարկել միայն Վարդան Ղուկասյանը. «Ժողովուրդ»

«Ծառուկյան» դաշինքից կառավարության ծրագրին կողմ է քվեարկել միայն Վարդան Ղուկասյանը. «Ժողովուրդ»

23-06-2017, 12:42 Դիտումներ: Մամուլ » Հայկական
23 Հունիս 2017, 12:42 - NovostiNK
«Ծառուկյան» դաշինքից կառավարության ծրագրին կողմ է քվեարկել միայն Վարդան Ղուկասյանը. «Ժողովուրդ»

Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին, իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից և որոշել էր իր ձևով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: «ժողովուրդ»-ի աչքից, սակայն չեն վրիպել քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»:

«Ծառուկյան» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է, «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդել է, որ դեմ է քվեարկել: Թերթի այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացել է. «Էտ մուտիլովշիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, որ մոտեցել եմ, ասել եմ ու բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետև ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»:

Թերթը նշել է, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որևէ ուղղում չկար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS