TOP նոր
» » » Որ պաշտոններն է ուզում Ծառուկյանը. Ժամանակ

Որ պաշտոններն է ուզում Ծառուկյանը. Ժամանակ

11-05-2018, 10:45 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Որ պաշտոններն է ուզում Ծառուկյանը. Ժամանակ

11 Մայիս 2018, 10:45 - NovostiNK
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հավաքել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներին եւ նրանց հայտնել, որ իրենք մաս են կազմելու իշխանական կոալիցիային եւ պետք է պատրաստվել թիմային աշխատանքի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Ծառուկյան» դաշինքի կոալիցիային մասնակցության ձեւաչափը։
Մասնավորապես՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնել արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, սպորտի նախարարությունների համար։

Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքը կստանա մեկ փոխվարչապետի, ինչպես նաեւ արդարադատության փոխնախարարի, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS