TOP նոր
» » » Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել. Ժողովուրդ

Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել. Ժողովուրդ

5-06-2018, 10:43 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել. Ժողովուրդ

5 Հունիս 2018, 10:43 - NovostiNK
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգեւորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում:

Մյուս կողմից, սա­կայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նա­եւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեար­կելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

Այս պարա­գայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS